Միասին կարող ենք
կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 17:18
Աշխարհ

Մինչ Ժնևում հանդիպման մեկնարկը՝ նախատեսվում են այցեր կատարել տարածաշրջանի որոշ երկրներ. Բաղայի

Մինչ Ժնևում հանդիպման մեկնարկը՝ նախատեսվում են այցեր կատարել տարածաշրջանի որոշ երկրներ. Բաղայի

Իրանի պատվիրակությունը Ժնևում ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից առաջ մտադիր է այցելել Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Նախքան Ժնևում հանդիպման մեկնարկը՝ նախատեսվում են այցեր կատարել տարածաշրջանի որոշ երկրներ։ Այս շրջագայության մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի [բոլոր մանրամասների] համաձայնեցումից հետո»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Բաղային հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ «փոխըմբռնման հուշագրի ստորագրման կարգի և մեխանիզմի» վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի «այսօր կամ վաղը»։

Նա հավելել է, որ տարածաշրջանում այլ մասնակիցների և ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից համաձայնագրի ցանկացած խախտման համար պատասխանատվությունը կրելու է ամերիկյան կողմը։