|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վալերիյ Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևել քննության ընթացքին:
Այցի շրջանակում Վալերիյ Օսիպյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, արել դիտողություններ ու տվել կոնկրետ հանձնարարականներ թերությունները վերացնելու համար:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր է կատարել նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջել ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցել քաղաքացիների հետ:
Այցերի ընթացքում Վալերիյ Օսիպյանը մատնանշել է թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվեց կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:
Նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ: