|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում ձևավորվում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ. հայտնում է РИА Новости-ն` Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը հղումով:
Ավելի վաղ Գյումրիի ռուսական ռազմաբազայում կարգուկանոնի ապահովման համար հատկացվում էին առանձին պարեկային խմբեր, սակայն դրանց կազմի զինծառայողները չունեին հատուկ պատրաստություն: Ջոկատները, որոնք կստեղծվեն այժմ, համալրված կլինեն Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում պատրաստում անցած մասնագետներով: Դրանք կստեղծվեն զինվորական կարգապահության պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության և Գյումրիի ռազմական կայազորի օբյեկտների պահպանության համար: