|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառեչը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»