Միասին կարող ենք
կարևոր
319 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 23:25
Հասարակություն

Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են

Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են  հատուկ փրկարարներն ու ջրասուզակները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ջրասուզակները ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք կվերսկսվեն առավոտյան ժամը 08։00-ին։

Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են մեծ թվով քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում