Միասին կարող ենք
կարևոր
1180 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-15 11:25
Հասարակություն

Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու

Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու

Հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, ռեստորանի պահեստային հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։ Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, դեպքի վայրում հավաքվածները նշում էին՝ մոտ 6 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը պարզվում է։