|
Փոխարժեքներ
15 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին բանակցություններ վարել հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մենք փոխանցեցինք ուղերձ, որ պատրաստ ենք հանդիպել Պուտինի հետ G7-ի գագաթնաժողովի ժամանակ, քանի որ այնտեղ կլինեն (ԱՄՆ նախագահ) Թրամփը և (Ֆրանսիայի նախագահ) Մակրոնը, այսինքն՝ եվրոպացիները գումարած Ամերիկան։ Կարծում եմ՝ սա բոլորը միասին հանդիպելու շատ լավ հնարավորություն է», – լրագրողներին ասել է Զելենսկին Կիև-Պեչորյան մայրավանք այցելության ժամանակ, որի տարածքում հրդեհ էր բռնկվել հարվածների պատճառով։
«Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայն էին, բայց Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ բանակցությունների», – հավելել է նա։Հունիսի 4-ին Պուտինին ուղղված բաց նամակում Զելենսկին առաջարկել էր անձամբ հանդիպել և տեսակետ էր հայտնել, որ պատերազմը մեծացնում է Ռուսաստանի տնտեսության վրա բեռը։
Ի պատասխան՝ Պուտինը հայտարարեց, որ հանդիպման որևէ պատճառ չի տեսնում, և որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանի համար տնտեսական սպառնալիք չեն ներկայացնում։