Միասին կարող ենք
կարևոր
1069 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-07 13:46
Քաղաքական Աշխարհ

Զելենսկու «ահաբեկչական և նացիստական սպառնալիքները» հնչել են հենց երևանյան գագաթնաժողովի ամբիոնից․ Զախարովա

Զելենսկու «ահաբեկչական և նացիստական սպառնալիքները» հնչել են հենց երևանյան գագաթնաժողովի ամբիոնից․ Զախարովա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների վրա ազդեցություն է թողել է մայիսի 4-ին Երևանում կայացած, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ Զելենսկին դրան մասնակցել է հայկական կողմի հրավերով։

Զախարովան հիշեցրել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-9-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հրադադար է հայտարարվել:

«Ապրիլի 29-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվորեն աջակցած այս նախաձեռնությունը նյարդային, հիստերիկ արձագանք առաջացրեց։ Զելենսկին անշնորհք կերպով փորձեց նսեմացնել դրա նշանակությունը, այնուհետև սկսեց ակնարկել Կարմիր հրապարակում զորահանդեսին անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին, ընդ որում` նա բառացիորեն կծկվում է Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ ցանկացած միջոցառման հիշատակումից», - ասել է նա:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկու «ահաբեկչական և նացիստական սպառնալիքները» հնչել են հենց երևանյան գագաթնաժողովի ամբիոնից:

Նրա գնահատմամբ՝ Զելենսկին հասկացրել է, որ իր համար «նշանակություն չունի Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված և խոշտանգված միլիոնավոր մարդկանց», ինչպես նաև նրանց հիշատակը, ովքեր «չեն խնայել իրենց՝ մարդկությունը դարչնագույն ժանտախտից ազատելու» համար։ Նա նաև «թքած ունի սեփական ընտանիքի և իր պապի պատմության վրա»։

Զախարովան նաև նշել է, որ Զելենսկին մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում կրակի դադարեցման հրաման ընդհանրապես չի տվել։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Զելենսկու կողմից ինչ-որ զինադադարի հայտարարումը թելադրված է Ռուսաստանի նախաձեռնությունը խափանելու փորձով և ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի ծանրագույն վիճակով։