Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 19:15
Հասարակություն Քաղաքական

Թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. Հովհաննես Իշխանյան

Թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. Հովհաննես Իշխանյան

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․

«Բայց թուրքական տեխնոլոգիան պարզապես ուզում էր Ռոբերտ Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ:

Սովորական իրավիճակում, երբ նրանից անձնագիր են պահանջում, նա էլ, ինչպես մյուս քաղաքացիները, տալիս է անձնագիրը:

Էնպես, ինչպես արեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հետ՝ թաքուն, հետևից նկարելով բանտախցում:

Եվ հիմա ԱԱԾ-ն այ էդ թաքուն հետևից նկարողն է դարձել:

Ո՞ւմ համար էր սա: Քոչարյանի լսարանի՞, ՔՊ-ի լսարանի՞, անտարբեր մարդկանց լսարանի՞:

Չէ: Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն՝ իրենց հաղթողներին սովորական իրավիճակում տեսնելով:

Որովհետև հայ լսարանի համար Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն սրանց, հարցազրույցներով ցույց է տվել, որ պրպտող է, հետաքրքրասեր, տրամաբանող, դիմացկուն, վերլուծող, աշխատասեր ու ինքնատիրապետող:

Այս տեխնոլոգիան աշխատում է միայն ադրբեջանի հասարակության վրա, իսկ այստեղ՝ դատապարտվում, մանավանդ, որ կոստյումը չի գեղեցկացնում մարդուն, իսկ ՔՊ-ին ինչ էլ հագցնես նույն գեշ դավաճան ընտրակեղծարարն են»: