|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Yerkir.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանը չի մասնակցելու, նաև ընդգեց, որ այդ հրավերը ոչ այլ ինչ է, եթե ոչ` կեղծավորություն:
«Փաշինյանը և նրա վարչակազմը նախագահ Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակն են, և ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գորրծընթացում: Հիմա, Անկախության տոնին ընդառաջ, փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում: Սա պարզապես երեսպաշտություն է»,- հայտարարեց նա: