|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության կամ քաղաքական նպատակների համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․
- դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ,
- Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։
Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե՛ նախկին, թե՛ ներկա խորհրդարանն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է՝ առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։
Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանո՞ւմը, թե՞ այդ անօրինականության ցուցադրությունը։
Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է, և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը»,- գրել է նա: