|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը` Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։
Այս փաստն անհանգստություններ է առաջացրել Ադրբեջանում, ավելին` խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Բաքվի լրատվամիջոցներում արդեն էյֆորիան պակասել է, եւ անդրադարձներ կան այն մասին, որ Փաշինյանի խոստացած խաղաղության պայմանագիրը կարող է «գրվել սառույցին»։
«Այժմ, առանց սահմանադրական փոփոխությունների, Փաշինյանը չի կարողանա խաղաղության պայմանագիր ստորագրել կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Բաքվի հետ եւ կարող է միայն որոշակի քայլեր ձեռնարկել առեւտրի եւ տրանսպորտի ոլորտներում»,- գրում են որոշ ադրբեջանցի վերլուծաբաններ։