|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանն ինտեսիվ բանակցությունների կողմնակից է` ԼՂ հակամարտության բանակցություններում առաջընթացի հասնելու համար: Այդ մասին haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը` մեկնաբանելով հայկական կողմի ոչ միանշանակ արձագանքը Ադրբեջանի նախագահի` Նախիջևանում արված հայտարարություններին:
«Հայաստանում քաղաքական ճգնաժամի արդյունքում իշխանափոխություն է եղել, և ադրբեջանական կողմը հայտարարել է, որ, եթե Երևանում իշխանության գան ողջամիտ քաղաքական գործիչներ, ապա հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է առաջընթաց»,- նշել է նա` հավելելով, որ, երևում է ` Հայաստանի նոր իշխանությունը հակված է կրկնել նախկին իշխանության սխալները:
Ըստ Հաջիևի` Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է ցուցադրել նախկին իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումը: