|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Որոշ տեղեկություններով՝ այս ընթացքում 4-5 աշխատող է ազատվել աշխատանքից:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունվածներին այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ չեն կարողանում դա կատարել, և ապա նկատողություն է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ: «Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից», - նշեց նա»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: