կարևոր
442 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-30 21:37
Աշխարհ

Պետք է հասկանալ՝ ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ՝ ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ ճշգրտումներին և հետո մեկնաբանենք»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայիս խաղաղության պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույնը չեն լինի, ինչ եղել են հակամարտության ժամանակ։