|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․
«Դ. ՆԱՅԵԼՈՎ ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐԱԳԼԽԻՆ` ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ
Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ակունքը, օրինակը, ներշնչումը և ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է. «Այնտեղ է մեր փրկության առաջնորդը, ով այստեղ քաջությամբ նահատակվեց և նույնը սովորեցրեց գործակիցներին» (Եղիշե, էջ 112):
Իսկ «վատասիրտ վախի» պատճառով այս գիտակցությունն ու գործողություններն արհամարհողները, միևնույն է, «յանգիւտ կորստեան» են մատնվելու, որովհետև «կամավորապես են կուրացած և հարկադրված չեն [եղել], և երբեք ճշմարտության ճանապարհը չեն գտնելու» (Եղիշե, էջ 112):
Նահատակությունը պարզապես կյանքը զոհաբերելը չէ, այն ամբողջական գիտակցված գաղափարական համոզմունք է, որը նույնիսկ ավելին է, քան կյանքը: Այն գաղափարի, արժեքի, սկզբունքի գնահատումը և ինքնադրսևորումն է առավել, քան կյանքի սահմանափակ ժամանակաշրջանն է` գտնվելով անսահմանության և անմահության տիրույթում և տարածքության մեջ:
Այն ամբողջական հանձնառություն և ամբողջական հանձնվել (total surrender) է ճշմարտությանը, ոչ զգացմունք, այլ շատ սթափ գիտակցություն և բանականություն, որի մասին հռչակում է Հիսուս. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը ինձ համար, այն կգտնի» (Մատթ. 16:24-25):
Փորձենք ուղղակի մի պարզ օրինակով տեսնել այս աստվածային խոսքի ողջ էությունն ու ճշմարտությունը: Մեր սեփական և համաշխարհային պատմության ծիրից ներս, աշխարհի սկզբնավորումից ի վեր քանի՞ միլիոն կամ միլիարդ մարդ է ապրել մինչև այսօր, և այս ահռելի թվից քանի՞ հոգու անունն է հայտնի, ծանոթ, և անկախ, թե որ ժամանակում են ապրել, հիշվում մինչև այսօր, և հիմնականում ո՞ւմ անուններն են դրանք:
Այդ ահռելի թվերի մեջ ընդամենը մի քանիսի, որոնք ոչ միայն հիշվում են և հայտնի են, այլև նրանց կյանքի, անվան և, մեծավ մասամբ, նահատակության հերոսության պատրաստ լինելու կամ նահատակության սխրանքի շնորհիվ են ազգերը, պետությունները ստեղծվել, վերականգնվել, կառուցվել և շարունակել ապրել:
Հետևաբար, նահատակները միշտ ներկա իրականություն են` նրանցից ոմանք նույնիսկ շիրիմ չունենալով։
Շարունակելի...
Բագրատ արք. Գալստանյան»։