կարևոր
862 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 19:13
Հասարակություն

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամ

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամ

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shsmasyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասում այրվում է չոր խոտածածկ տարածք։

Արդեն 4 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ պայքարում են մի քանի հեկտար խոտածկ տարածքում առաջացած կրակի տարածման դեմ, ինչի շնորհիվ կրակի ճիրանները չեն հասել բնակելի տներին։