|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: