|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում թշնամին 2 ամիս առաջ է առաջ եկել: Վերջին օրերին կրկին մի քանի մետր առաջ են եկել: «Եկել նստել են մեր գյուղապետի խոտհարքներում, հիմա ուզում ենք նախիրը տանել արտը, վախենում ենք»,- ասաց Նորաբակի բնակիչներից մեկը:
Դիմացի փոքր բլրի գլխին թշնամու զորքն է նստած, իսկ նույն բլրի լանջին՝ ավելի ցածր դիրքում, հայկական զորքն է: Նորաբակի մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Գյուղի վերջին տունն ա իմ տունը, սաղին դիմել ենք՝ Մարդու իրավունքների պաշտպանով, մեր համայնքապետով-բանով, որ գոնե ամենքիս մի հատ զենք տան, հրաման չեն տալիս: Ընտրված վարչապետի կողմից էլ էս ա՝ տեսնում ենք․․․ ամեն օր կրակոցներ են մեր վրա, մինչեւ ընտրություն կրակոց չկար, ընտրվելուց հետո սկսվել են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։