|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես հանձնվեց Հադրութը, Շուշին՝ սա մեծ հարց է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում։
«Ջաբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել․ նույնիսկ փորձ չկար մեկ բնագիծ կառուցելու այդ ճանապարհին»,-ասաց նա։
Պարզաբանումներ չկան հայտնի 1 միլիարդ դոլարի՝ Ադրբեջանի կաղմից Փաշինյանին առաջարկի մասին, ասաց նա։
«Հայտնի փաստ է, որ մինչև 2018 թ Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձը արվել է նաև 2018 թ-ից հետո․ դաշտը մնաց մութ, խուսափում են խոսել այդ հարցի շուրջ իշխանությունները, և սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնավոր կասկած համարելու, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի»,-ասաց Ռոբեևտ Քոչարյանը։
Այստեղից, ըստ նրա, բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտության հետևա՞նք է, թե՞ դավաճանության․ չափազան շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․