կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 18:06
Տարածաշրջան

Իրանն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ի» ցանկում. ինչպես է արձագանքել Բաքուն

Իրանն Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ի» ցանկում. ինչպես է արձագանքել Բաքուն

Իրանն Ադրբեջանի «AzTV» պետական հեռուստաալիքն ընդգրկել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում։

Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ը, որոշման պատճառ կարող էին դառնալ, ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումը, այնպես էլ Իսրայելի հետ հարաբերությունները։

Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում անօրինական են հայտարարել իրանական «Səhər» հեռուստաալիքի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը։