|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կիրակի երեկոյան մոտ 60 հույն ուսանողներ գրավել են հունական NET պետական հեռուստաալիքի տաղավարը, խափանել ընթացող հաղորդման հեռարձակումը եւ ուղիղ եթեր պահանջել:
Ուսանողական շարժման ներկայացուցիչները ցանկացել են հնչեցնել իրենց ուղերձը Հունաստանի կառավարությանը և ներկայացնել պահանջներ` կապված բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի հետ, որը, ըստ նրանց, խախտում է ուսանողների իրավունքները:
Հեռուստաալիքի ներկայացուցիչները բանակցություններ են վարել ուսանողների հետ: Ի վերջո, կողմերը համաձայնել են ուսանողների ուղերձը ձայնագրել և ցուցադրել հեռուստաեթերում: