|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Թեհրանը ստացել է Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ նախնական, ոչ պաշտոնական շրջանակային համաձայնագրի նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախագծի համաձայն՝ Իրանը մեկ ամսվա ընթացքում կվերականգնի Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը նախապատերազմյան մակարդակին, իսկ Միացյալ Նահանգները կհանի իր զորքերը Իրանի շրջակա տարածքներից և կվերացնի ծովային շրջափակումը։
Պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ շրջանակային համաձայնագիրը, որը բացառում է ռազմական նավերը և նախատեսում է, որ Իրանը կարգավորի նեղուցով նավագնացությունը Օմանի հետ համագործակցությամբ, դեռևս վերջնական չի մշակվել, և որ Թեհրանը որևէ քայլ չի ձեռնարկի առանց «իրական ստուգման»։
Հեռուստատեսությունը հավելել է, որ եթե վերջնական համաձայնագրի հասնեն 60 օրվա ընթացքում, այն կարող է հաստատվել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձև։
ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող փոխըմբռնման հուշագիրը փետրվարին սկսված պատերազմից հետո սկիզբ առած անուղղակի բանակցությունների արդյունք է, որտեղ Թեհրանի և Վաշինգտոնի միջև կենտրոնական միջնորդի դերում է Պակիստանը։