|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների մասին դրույթը հանվել է երկու կուսակցությունների` հանրապետականների և դեմոկրատների կողմից համաձայնեցված՝ ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծից։
Փաստաթուղթը նաև չի ներառում Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ պատժամիջոցները։
Միևնույն ժամանակ, նախագիծը նախատեսում է 2022 թվականին Ուկրաինային 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնել։ Սա 50 միլիոն դոլարով ավելի է, քան Սպիտակ տունը խնդրել էր։
Նախքան նախագահ Բայդենի ստորագրելը՝ բյուջեի նախագիծը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից: Հնարավոր են նաև հետագա փոփոխություններ։