|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և դեմոկրատ սենատոր Ջեյն Շեյխինը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. հաղորդում է Bloomberg- ը:
«ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունները տրանսատլանտյան դաշինքի հիմնաքարն են, ......, բայց թույլ տալ ավարտել «Հյուսիսային հոսք-2»-ը` չի մատնանշում կառուցողական ճանապարհ դեպի այդ գործընկերություն»,- գրել են նրանք:
Սենատորները նաև կոչ են արել Բայդենի`ն ներկայացնել համապատասխան զեկույց մինչև փետրվարի 16-ը, այդ թվում`նախագծին առնչվող ընկերությունների վերաբերյալ:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի նախարարությունների մակարդակով բանակցություններ են ընթանում «Հյուսիսային հոսք-2»-ից պատժամիջոցները հանելու վերաբերյալ, սակայն այդ գործընթացը բավական դժվար է առաջ գնում։