|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուսաալիքը կցուցադրի «Քո ամբողջ սրտով» ֆիլմը, որը նվիրված է երկու իրադարձության` հայ գրատպության 500-ամյակին եւ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին. տեղեկացնում է «Երկրամասը»:
Ռեժիսոր Անդրեյ Կուրենկովի ֆիլմը պատմում է հայ գրքի դժվար, երբեմն ողբերգական ճանապարհի, դրանք ստեղծող մարդկանց ճակատագրերի մասին: Ֆիլմում ներկայացվում է, որ դարեր շարունակ գիրքը` թե' ձեռագիր, թե' տպագիր, ոչ միայն հայ ժողովրդի տաղանդի, գիտելիքների ու ավանդույթների դրսեւորումն է եղել, այլ նաեւ Հայոց ցեղասպանության տարիներին միավորող գործոն, ժողովրդի հավատի ու հոգեւոր ուժի արտացոլում: