|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական Звезда ալիքով հեռարձակվող «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման շրջանակում հաղորդավարը կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանին ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու մտադրության համար`համեմատելով ՀՀ իշխանության ընտրությունը Ուկրաինայի քաղաքական ուղեգծի հետ:
Ռեպորտաժում հաղորդավարն անգամ նմանություն է գտնում իշխող Հանրապետական կուսակցության զինանշանի և Գերմանիայի Ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության զինանշանի միջև:
Ուշագրավ է, որ սոցցանցերում լայն տարածում գտած տեսանյութը ջնջվել է հեռուստաալիքի յութուբյան պաշտոնական կայքից:
Yerkir. am-ը փորձեց կապ հաստատել ալիքի ղեկավարության հետ` մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեզ պատասխանեցին, որ անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել: