|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն. կին պատգամավորների մեջ հերթական կռիվն է սկսվել, իսկ պատճառը՝ հերթական գործուղումն է: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, առաջիկայում ԱԺ-ից մեծ պատվիրակություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, եւ հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրակության կազմում ընդգրկվելու համար:
Մեր աղբյուրի պնդմամբ, սկզբում պատվիրակության կազմում նշված է եղել Շուշան Պետրոսյանի անունը, սակայն գործուղումների սիրահար կանայք, որոնք հովանավորվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից, Շուշանի անունը «ջնջել են տվել» եւ ընկերուհիներով տեղավորվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: