|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Yerkir.am-ի տեղեկութուններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար է նշանակվելու խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Նա կարծում է, որ իր թեկնածության մասին կարելի է խոսել երկու օրից: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ, իր թեկնածության հետ կապված, քննարկում է չի եղել, վստահեցրեց, որ ոչնչից տեղյակ չէ, քանի որ Վանաձորում է եղել և միայն այսօր է վերադարձել:
Պատգամավորը չի կարծում, որ իրեն շնորհավորելու առիթ արդեն կա, քանի որ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ նման քննարկում դեռ չի եղել: Մեր հարցին, եթե առաջարկություն լինի, հնարավոր է հրաժարվի՞, պատասխանեց, որ երկու օրից միայն կարելի կլինի դրա մասին խոսել: «Դե, դա դեռ շուտ է, մի քիչ համբերեք»,- խորհուրդ տվեց պատգամավորը: