|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: ԱԺ փոխխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստում իրենք քննարկել են ՀՀԿ-ական թեկնածուների անունները, և բոլոր թեկնածուներն արդեն ընտրված են:
Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Ալավերդիում կան տարաձայնություններ թեկնածուի ընտրության հարցում, նույնիսկ շրջանառվում էր, որ Ալավերդիում առաջադրվող թեկնածուների շարքում է լինելու նաև Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրեն Վալերի Մեջլումյանի 37-ամյա զարմուհի Լուսինե Մեջլումյանը, ով նաեւ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենն է:
Սակայն Շարմազանովը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը: «Լուսինե Մեջլումյանը շատ պատասխանատու գործունեությամբ է զբաղված և ինքն էլ չի ցանկացել, որ իր թեկնածությունն առաջադրվի»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ Ալավերդիում իրենց թեկնածուն Սասուն Խեչումյանն է: «Ոչ մի տարաձայնություն չի եղել Ալավերդիում թեկնածուի ընտրության հետ կապված, դա անհեթեթություն է, տեղի կառույցում բոլորը սիրով համագործակցում են միմյանց հետ»,- ասաց նա: