|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր խորհրդարանակն ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով այն հարցին, հնարավոր՞ է վերանայվի 2016թ բյուջեն, քանի որ նման առաջարկությամբ էր հանդես եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատասխանեց. « Եթե դրա անհրաժեշ տությունը լինի, կառավարությունը հանդես կգա անհրաժեշտ առաջարկությամբ:Առայժմ ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»:
Հարցին, թե ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն պատրաստվում է սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ն քննարկումների փուլի մեջ է, և այդ քննարկումները կամփոփվեն եկող շաբաթ:
«Քննարկումներում դեռ անուններ չեն հնչել, բայց մյուս շաբաթվա ընթացքում կտանք անուն, թե ում ենք սատարելու»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Լրագրողները հարցրեցին, ճիշտ է, որ այս տարիներին եղած ստվերը ուղղված է եղել պաշտպանության ոլորտին, քանի որ նման հայտարարություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Չէի ցանկանա, որ քաղաքական գործիչները նման հայտարարություններով հանդես գան, որովհետև դրանք պետք է հիմնավորվեն: Մենք ռազմական բյուջեն ապահովում ենք օրինական ճանապարհով»: