|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները վրդովված են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արտահայտություններից և պատրաստվում են նրանից բացատրություն պահանջել:
Նշենք, որ այսօր ԱԺ միջանցքում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, Շուշան Պետրոսյանը հայտարարել է. «Դուք` բոլորդ անբարոյական եք»: Լրագրողն ընդամենը ցանկացել է գնահատական լսել «Վերնիսաժ»-ում տեղի ունեցած կրակոցների եւ երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ:
Այդ տհաճ միջադեպի համար լրագրողներից արդեն ներողություն են խնդրել Շուշան Պետրոսյանի կուսակցական գործընկերները` Հովհաննես Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը: