|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը հանդես է եկել հայտարարությամբ` հայցելով լրագրողների ներողամտությունը:
Հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի' լրագրողներ
Նախընտրական արշավի առաջին օրը ցույց տվեց լրագրողների աննախադեպ ակտիվություն մեր թեկնածուի հանդիպումների նկատմամբ: Դա դահլիճային հանդիպման ձևաչափի պայմաններում տարածքային սահմանափակումների առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ առաջացրեց: Մենք հայցում ենք լրագրողների ներողամտությունը ստեղծված անհարմարությունների համար և վստահեցնում, որ քարոզարշավը լուսաբանող բոլոր լրատվամիջոցների համար ապահովելու ենք հավասար պայմաններ՝ սահմանափակ տարածքներում ռոտացիոն սկզբունքով, հրապարակային հանդիպումների ժամանակ՝ բոլոր ցանկացողների միաժամանակյա ներկայությունը ապահովելով:
Կրկին հայցում եմ Ձեր ներողամտությունը»:
Հիշեցնենք, որ երեկ Yerkir.am-ի լրագրողին թույլ չեն տվել մտնել Ավանի մշակույթի տուն, որտեղ պետք է լիներ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը` պատճառաբանելով, որ դահլիճը փոքր է: