|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ Պետրոսյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն է: «Պետրոսյանի վիճակը ծանր չէ: Ուղղակի անվտանգության կանոններից ելնելով` այժմ վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության ներքո: Նրա մոտ առկա է ուղեղի ցնցում, գանգուղեղային վնասվածք»,- ասացին մեզ:
Ի դեպ, ավտովթարից հետո 2 հոգի նույնպես տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Բբուժզննում անցնելուց հետո նրանք դուրս են գրվել: Ավտովթարից տուժած մեկ անձ էլ տեղափոխվել է Առաջին համալսարանական հիվանդանոց եւ նույնպես` բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել: