|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ` 2004թ. ծնված Սամվել Մեժլումյանը:
Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ի սահմաններում, 1975թ. ծնված Ա.Հալիվորյանը, ով աշխատում է Կապանի քաղաքապետարանում որպես վարորդ, իրեն ամրակցված «Մերսեդես Բենց» մակնիշի 777 LL 87 պետհամարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Սամվել Մեժլումյանին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով վարորդի կողմից տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: