|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
MakaryanNews-ը գրում է․ «MakaryanNews-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 24-ի երեկոյան ծեծի ենթարկված Ավետ Կոնջորյանը` ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցնում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում Նաիրիի ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Այդ ամենը ֆիքսել են հենց Նաիրիի առանձնատան տեսախցիկները:
Մեզ ասացին` տեսանյութերում երևացող սև Mercedes S-Class-ով և արծաթագույն Infiniti FX-ով հենց Կոնջորյանն է եղել:
Հավանաբար այդ հայհոյանքներն են ընկած իշխանական պատգամավորի ծեծի հիմքում:
Նշենք, որ Նաիրի Հակոբյանը ավագանու անդամ լինելուց զատ նաև Աբովյանում և Առինջում խոշոր կառուցապատող «Million mining» ընկերության տնօրենն է, իսկ Ավետն էլ այդ ընկերությունում բրոքեր է աշխատել:
MakaryanNews-ի տեղեկություններով` ձերբակալվածը հենց ավագանու անդամ Նաիրի Հակոբյանն է»: