Միասին կարող ենք
կարևոր
412 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-20 20:41
Քաղաքական

10 տարի նախագահ եմ եղել ու կատարել եմ բոլոր խոստումներս, ձայն տվեք մեզ և չե՛ք փոշմանելու․ ՀՀ երկրորդ նախագահը՝ Պռոշյանում

«Ժողովուրդ ջան, մի ժամանակահատվածում ենք գտնվում, երբ բոլորը գալու են, բոլորը խոստումներ են տալու, ամեն մեկը փորձելու է համոզել, որ հենց ինքն է այն թեկնածուն, ում պետք է տաք ձեր քվեն։ Եվ սա բնական է․ ընտրություններ են։

Բայց ընտրությունների մեջ կա մի շատ պարզ տրամաբանություն, հատկապես գործող իշխանության համար․ անցած ընտրություններին ի՞նչ ես խոստացել և ի՞նչ ես արել։ Վերցրեք 2021 թվականի ընտրությունների ՔՊ-ի ծրագիրը։ Ի՞նչ էին խոստանում և ի՞նչ են արել։ 180 աստիճանով հակառակն են արել։

Ես զարմանում եմ՝ ինչ երեսով են մարդամեջ դուրս գալիս ու կրկին ժողովրդի ձայնը խնդրում։ Եթե ընտրություններին դու կարող ես մի բան խոստանալ, անել դրա ճիշտ հակառակը և նորից վերընտրվել, ուրեմն ընտրությունների ամբողջ տրամաբանությունը խախտվում է։ Սա է իրականությունը։

Իսկ ինչո՞վ ենք մենք տարբերվում այդ մարդկանցից։ Մենք ասում ենք՝ ունենք փորձ, ունենք անցած ճանապարհ, և դուք կարող եք ստուգել, կարդալ, ծանոթանալ, թե ինչ խոստումներ էինք տալիս մենք և արդյոք կատարել ենք դրանք, թե ոչ, և ինչ վիճակում էր գտնվում երկիրը մեր իշխանության գալու պահին և ինչ վիճակում էր իշխանությունը թողնելու պահին», — այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Պռոշյանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։