Միասին կարող ենք
կարևոր
436 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-20 20:59
Քաղաքական

Ստորությանը մենք վերջ ենք տալու ամսի 7-ին՝ ընտրելով 17-ին․ Աղվան Վարդանյան

«Ոչ մի հեռանկար, ոչ մի ապագա մեր զավակները սրանց իշխանության օրոք չեն կարող ունենալ: Կամ մենք ունենում ենք Հայաստան, որը այս տարածաշրջանում ազդեցիկ գործոն է դառնում, հավասարը հավասարի հետ խոսում է բոլոր պետությունների, կենտրոնների հետ, պահում է հայկական Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը, կամ ունենում ենք վախկոտ, թուլամորթ, Ալիևի առաջ կզած մի իշխանություն, որը շարունակելու է զիջել, զիջել, զիջել ու վաղը խաբելով ձեզ քվեներն առնել, ձեր քթից բերելու է»,- «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։


Նշենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի թիմը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Քասախ, Պռոշյան և Եղվարդ բնակավայրերում էին։