|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների, նրանք 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 միլիարդ դոլար։«ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Երևանի ներմուծողների և արտահանողների շարքում։
Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմում է 36%։ Մեր երկիրն առաջին տեղն է զբաղեցնում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման գծով։
Շուկայականից երեք անգամ ցածր գներով Ռուսաստանից արտոնյալ պայմաններով մատակարարվում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր, դիզելային վառելիք և բենզին»,- ասել է Շոյգուն։
Հիշեցնենք՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև խոսել էր Հայաստանում Զելենսկու հայտարարության մասին.
«Երևանը, Զելենսկուն հարթակ տրամադրելով, ծաղրել է նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը»։