|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրախորհրդարանը կսատարի մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար, հայարարել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը, հաղորդում է Sputnik-Грузия–ն։
Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե այս հարցի շուրջ քվեարկությունը տեղափոխվում է Եվրախորհրդարանի փետրվարյան նստաշրջան, սակայն այս տեղեկատվությունը հետագայում հերքվել է։ Քվեարկությունը կայանալու է փետրվարի 2-ին Բրյուսելում, որտեղ արդեն ժամանել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ղեկավարած պատվիրակությունը։ «Կարծում եմ, որ վաղը Եվրախորհրդարանը կհաստատի մուտքի արտոնագրերի ազատականացումը։ Վաղը կարեւոր օր է Վրաստանի համար։ Դրա համար աշխատանք են տարել երկու կողմերն էլ», – նշել է ՄըքԱլիսթերը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե մուտքի արտոնագրերի չեղարկումը Եվրամիության հետ Վրաստանի մերձեցման եւս մեկ քայլ է։