|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի դաշնային նախարարությունների գործընկերների հետ հանդիպմանը հարցի շուրջ ծավալվել են արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։
Հայկական կողմը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել երկխոսության մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։
Ավստրիական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ՝ արձանագրելով ՄԱԱԵ մեկնարկին ուղղված շփումները շարունակելու կարևորությունը։