|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի խորացումը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում կողմերի միջև համագործակցության փորձը:
Հայաստանի և Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը: