Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Բեռլինում 2016-ի ընթացքում եռակի աճել է օդամղիչ, գազով եւ նմուշային զենքերի թույլտվությունների քանակը, գրում է Berliner Morgenpost թերթը։
Պարբերականի տվյալներով՝ 2015–ին Բեռլինում 816 նման թույլտվություն են տվել, որոնք օրինականացնում են վերոնշյալ զենքը կրելը։
«2016-ին պահանջարկն աճել է։ Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին տրվել է 3 հազար 286 թույլտվություն։ Դա ավելի քան 300-տոկոսանոց աճ է։ Բրանդենբուրգ դաշնային հողում պահանջարկն ավելի բարձր է»,– գրում է պարբերականը։
Նման միտում է նկատվում նաեւ Գերմանիայի մյուս քաղաքներում։