|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Պռոշյանի երկու ընտրատեղամասերում վերահաշվարկն արդեն ավարտվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո վերահաշվարկի պահանջով ԿԸՀ էր դիմել ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանի վստահված անձը:
Վերահաշվարկից հետո ընտրությունների արդյունքը չի փոխվել. 8 ձայն ավելացել է Արթուր Մուրադյանի, իսկ 3 ձայն` Վովա Սահակյանի օգտին:
Այսպիսով` Պռոշյանի նոր գյուղապետը ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն է, ով անցած ընտրություններում Պռոշյանի սպանված գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի մրցակիցն էր: