|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական անկումից հետո երկիրը մտնում է «մեծությանն անցման» փուլ: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը հանրապետական օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, գրում է Fox news-ը։
«Մենք մտնում ենք անցումային շրջան։ Ես դա կոչում եմ մեծությանն անցում։ Դա կլինի անցում մեծությանը, քանի որ մենք պատրաստվում ենք շատ արագ գործել։ Հաջորդ տարի մեզ ֆենոմենալ տարի է սպասվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի մեծ պահանջարկ կլինի, և դա հնարավորություն կընձեռի տնտեսության պատմական աճի համար։
Ամերիկացի առաջնորդը վստահ է, որ երրորդ եռամսյակում կլինի անցումը, որը «շատ հետաքրքիր թվեր կարձանագրի», իսկ չորրորդ եռամսյակը «շատ լավ կամ նույնիսկ ավելի լավ կլինի»: