|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը շարունակում է աճել՝ պահպանելով ակնհայտ անհավասարակշռություն ներմուծման և արտահանման միջև։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 98 միլիոն 88 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն շրջանի 54 միլիոն 800 հազար դոլարի դիմաց։
Միևնույն ժամանակ Հայաստանի արտահանման ցուցանիշները շարունակում են մնալ չափազանց ցածր։ Առաջին եռամսյակում հայկական ապրանքների արտահանումը Թուրքիա կազմել է ընդամենը 87 հազար դոլար։ Ադրբեջան արտահանում չի արձանագրվել։
Տնտեսագետների կարծիքով՝ ներկա միտումները վկայում են, որ Հայաստանի շուկան ավելի մեծ չափով բացվում է թուրքական ապրանքների համար, մինչդեռ հայկական արտադրանքը չի կարողանում մրցակցային դիրքեր զբաղեցնել հարևան երկրների շուկաներում։ Նրանք զգուշացնում են, որ նման դինամիկան երկարաժամկետ հեռանկարում կարող է ստեղծել լուրջ տնտեսական կախվածություն։