կարևոր
5248 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 17:32
Տարածաշրջան

Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի երկու ամսում աճել է գրեթե 70%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի երկու ամսում աճել է գրեթե 70%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի երկու ամսում աճել է գրեթե 70%-ով և կազմել 467,1 մլն՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ. հայտնում է «Սակստատ»-ը։

Սա Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 16,1%-ն է։

Ռուսաստանը մնում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ առաջ անցնելով Թուրքիայից և Չինաստանից։ Ռուսաստանից արտահանումը հունվար-փետրվարին աճել է 38,1%-ով։

Հյուսիսային հարեւանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը հունվարին կազմել է 2,9 մլրդ դոլար ընդհանուր ցուցանիշի 16,1%-ը։

Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների ցուցակում շարունակում է առաջ անցնել Թուրքիայից, որի հետ առևտրաշրջանառությունը կազմում է 387 մլն դոլար։

Երրորդ տեղում Չինաստանն է 246 մլն դոլարով, չորրորդում Ադրբեջանը` 242 մլն և Հայաստանը 203 մլն դոլարով: