|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժողովուրդը» գրում է. «Եվրասիական տնտեսական միություն մտնելու գաղափարով ոգևորված քաղաքական ուժերն ու գործարարները շտապում են «աչքալուսանք» տալ, թե մեզ համար լայն հնարավորություն է բացվելու դեպի ռուսական շուկա: Սակայն դատելով այսօր մեր երկրում առկա արտահանման և ներմուծման վիճակագրական տվյալներից, պետք է նկատել, որ ամենևին էլ հուսադրող թվեր չկան»,-գրում է «Ժողովուրդ»-ն ու ավելացնում, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր առումներով նվազել է. արտահանումը պակասել է 9, ներկրումը՝3.1 տոկոսով:
Ընդ որում, նվազել է Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ 6.4 տոկոսով իսկ ներկրումը ավելացել է 1.4 տոկոսով: Նվազել է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նաև Եվրամիության անդամ երկրների հետ. արտահանումը՝ 7, ներկրումը՝ 0.2 տոկոսով: Սրանք, թերևս, համարվում են Հայաստանի հիմնական գործընկերները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։