|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
2025 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով շուրջ 38,3%-ով: Այս մասին նշված է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում։
«2025 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: 2025 թվականի հուլիսի 24-ին անցկացված Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում Ալթայի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: