|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
«Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ինքը մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար, միայնակ՝ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է։ Իմ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ բոլոր նրանք, ովքեր 2021 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար, գիտակցո՞ւմ են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունն ունեցել։ Հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ այդ գիտակցությունը, այնուամենայնիվ, այսօր կա։ Այս մարդը կա՛մ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կա՛մ հատուկ ծրագիր է իրականացնում. ուրիշ բացատրություն ես այստեղ ուղղակի չունեմ: Գիտե՛ք, ասում են՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է, և միգուցե այդ ցավը հիշեցնելով՝ մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը»- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։